Ճապոնական Mitsubishi Corp առեւտրային ընկերությունը չորեքշաբթի հայտնել է, որ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱՄՆ Կորպուս Քրիստի նավահանգստի հետ՝ ամիակի  լայնածավալ գործարան հիմնելու համար, գրում է Reuters-ը:

Այս քայլը Mitsubishi-ի ջանքերի մի մասն է՝ ստեղծելու մաքուր վառելիքի մատակարարման համաշխարհային շղթաներ՝ օգնելու Ճապոնիային եւ ասիական այլ երկրներին պայքարել կլիմայի փոփոխության դեմ։ Այս մասին հայտարարել է ընկերության ավագ փոխնախագահ Հիրոկի Հաբան։

Փոխըմբռնման հուշագրի այլ մանրամասներ չեն բացահայտվել, սակայն երկու կողմերը կքննարկեն արտադրական համալիրի կառուցումը, որը պետք է գործարկվի 2030-ականների սկզբին եւ մինչեւ 2030-ականների կեսերը տարեկան արտադրական հզորությունը հասցնի 10 միլիոն տոննայի, ասել է Mitsubishi-ի աղբյուրը։  

Ճապոնիան մտադիր է մինչեւ 2030 թվականը վառելիքի ամոնիակի պահանջարկը հասցնել տարեկան 3 միլիոն տոննայի, իսկ մինչեւ 2050 թվականը 30 միլիոն տոննայի՝ այսօրվա զրոյից, եւ ստեղծել այս վառելիքի մատակարարման համաշխարհային շղթաներ՝ փորձելով նվազեցնել ածխածնի արտանետումները եւ լուծել կլիմայի փոփոխությունը: