Մոտ երկու ժամ է՝ Ազգային ժողովում ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ։ Խորհրդարանից NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ հանդիպմանը մասնակցում են նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Կառավարության այլ անդամներ։

Ավելի վաղ հաղորդել էինք,  որ Փաշինյանը հանդիպելու է թիմակիցների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ: Սեպտեմբերի 13-ից ու դրան հաջորդած իրադարձություններից հետո կուտակված հարցեր կան, որ պարզաբանման կարիք ունեն: