Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 29-ի նիստում հաստատեց հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևանի Գրիբոյեդովի փողոցի N 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը:

Սույն ծրագրի առաջին փուլն իրականացվել է ՀՀ կառվարության 2020 թվականի դեկտեմբերի որոշմամբ հաստատված կարգի շրջանակներում՝ որի համաձայն հաստատվել էր միայն թվով 478 բնակարանի և 478 ավտոկայանատեղիի վաճառքի կարգը և պայմանները:

Սույն նախագծով առաջարկվում է սահմանել ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում թվով 348 բնակարանի և թվով 348 ավտոկայանատեղի վաճառքի նոր կարգը և նոր պայմանները՝ համաձայն հավելվածի:

Կառուցապատողի կողմից դիտարկվել է ծրագրի 3-րդ փուլի իրականացման հնարավոր տարբերակը, ինչի արդյունքներով էլ կբաշխվեն մնացած՝ 174 (քանակը՝ պայմանական) բնակարանները և նույնքան ավտոկայանատեղիները: Հետևաբար, ծրագրի երկու փուլերի շրջանակներում բաշխվելու է թվով 826 բնակարան և թվով 826 ավտոկայանատեղի:

Հարկ է նշել, որ կառուցապատողի կողմից ներկայացված քաղաքաշինական ներդրումային ծրագրով նախատեսվել էրբազմաբնակարանային համալիրում կառուցել թվով 1900 բնակարան, որից 1000 բնակարաններն իրենց կցված ավտոկայանատեղիներով նախատեսվում էր բաշխել ծրագրի շրջանակներում: Կառուցապատողի կողմից մշակված և հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրաառաջին փուլով կառուցվում են 830 բնակարաններ, որից 478 բնակարանները նախատեսվել և բաշխվել են ծրագրի առաջին փուլի շրջանակներում: Համաձայն 2-րդ փուլի հաստատված նախագծի՝ նախատեսվել է 696 բնակարան, որից 348 բնակարաններն առաջարկվում է բաշխել ծրագրի 2-րդ փուլի իրականացման շրջանակներում: Ընդհանուր հանրագումարում երկու փուլերով միասին կառուցվող բնակարանների քանակը կազմում է 1526, ինչը ներդրումային ծրագրով առաջարկված թվով 1900 բնակարանից շուրջ 20 տոկոսով պակաս է:

Այսպիսով, ստացվում է, որ ծրագրի շրջանակներում հանրային ծառայողների համար նախատեսվում է ընդհանուր թվով բաշխել 823 բնակարան, ինչն էլ նախնական առաջարկվող բնակարանների քանակից շուրջ 18 տոկոսով պակաս է, այսինքն՝ ընդհանուր կառուցապատման ծավալների նվազեցման հարաբերակցության չափից առնվազն ոչ ավել: