Հունաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի հայտարարությանը։

«Թուրքիան լիակատար իրավունք ունի պաշտպանել իր շահերը բոլոր օրինական միջոցներով՝ պայմանով, որ նա ընդունում է միջազգային իրավունքի նորմերը։ Բայց իրավունք չունի կոպտորեն խախտել միջազգային իրավունքը եւ պատերազմով սպառնալ Հունաստանին (casus belli)։

Հունաստանը Թուրքիային հավակնություններ չի ներկայացնում եւ հանդես է գալիս երկխոսության օգտին՝ միջազգային իրավունքի հիման վրա։

Բայց անհրաժեշտության դեպքում նա կպաշտպանի իր օրինական շահերն ու իրավունքները»։

Ավելի վաղ Անկարան Էգեյան ծովում Հունաստանի գործողություններին աջակցող երկրներին կոչ էր արել «առաջնորդվել առողջ բանականությամբ»։

Թուրքիայի անվտանգության խորհրդի հայտարարությունում նշվել է, որ «Հունաստանին ապառազմականացվածի կարգավիճակ ունեցող կղզիներում սպառազինություն տեղակայելու կոչ անող շրջանակները պետք է առաջնորդվեն առողջ բանականությամբ»։ «Անվտանգության խորհուրդը նաեւ ԱՄՆ-ին կոչ էր արել չեղարկել իր որոշումը Կիպրոսին զենքի մատակարարման էմբարգոն հանելու մասին, որը «հակասում է դաշինքի [ՆԱՏՕ-ի] ոգուն»։