Եթե Պուտինն ինչ-որ բան է մտածել, ապա կանի դա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, գրում է Anadolu-ն։

Նրա խոսքով՝ «Ուկրաինայի որոշ օկուպացված շրջանների»՝ Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի անցկացումը, մասնակի մոբիլիզացիայի մասին Ռուսաստանի որոշումը մտահոգություն են առաջացնում։ Նրա խոսքով՝ նման իրադարձությունները բարդացնում են դիվանագիտական ​​գործընթացը եւ հանգեցնում անկայունության խորացման։

«Եթե պարոն Պուտինն ինչ-որ բան է մտածել, ապա կանի դա»,-ասել է Էրդողանը՝ հույս հայտնելով, որ դիվանագիտական ​​ջանքերը կակտիվանան։

«Միջուկային պատերազմի արժեքը ողբերգական է։ Կարծում եմ՝ ամենաճիշտ ուղին հարցի դիվանագիտական ​​լուծումն է»։

Էրդողանը հավելել է, որ այսօր հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ եւ մանրամասն կքննարկի իրավիճակը։

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգնություն է խնդրել այդ չորս շրջանների հետ կապված։ Այսինքն՝ նա ուզում է, որ մենք այս հարցը քննարկենք պարոն Պուտինի հետ եւ համոզենք նրան»,-ասել է Էրդողանը։