Առաջիկա օրերին մասնակի մոբիլիզացիայի ժամանակավոր կետ կտեղակայվի Ղազախստանի հետ սահմանին՝ Աստրախանի շրջանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Առաջիկա օրերին Ղազախստանի հետ սահմանին կտեղակայվի մասնակի մոբիլիզացիայի ժամանակավոր կետ՝ զորակոչերի արձակմամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Նաեւ անցակետում կստուգեն դաշնային ռեգիստրով մեկնողների փաստաթղթերը, որոնք պետք է մոբիլիզացվեն։

Ըստ շրջանի իշխանությունների՝ անցակետում մեքենաների մեծ կուտակումը հանգեցրել է բնակչության կենսապահովման խաթարման։

Օրեր առաջ կուտակման պատճառով Կարաուզեկ գյուղի երեխաներին դպրոցական ավտոբուսով հնարավոր չի եղել դպրոց հասցնել։