ԻՀՊԿ ուժերը ռազմական գործողությունների շրջանակում ավելի քան 70 բալիստիկ հրթիռ են արձակել Իրաքի հյուսիսում տեղակայված թիրախների ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Պակպուրը՝ խոսելով Իրաքյան Քրդստանում ռազմական գործողության մասին, գրում է Tasnim-ը։

Նրա խոսքով՝ 73 «երկիր-երկիր» դասի բալիստիկ հրթիռ եւ տասնյակ կամիկաձե անօդաչու թռչող սարքեր խոցել են ահաբեկիչների դիրքերը եւ ամբողջությամբ ոչնչացրել թիրախները։

Կրկնելով Քրդստանի տարածաշրջանային իշխանությունների կողմից տարածաշրջանից ահաբեկչական խմբավորումներին վտարելու որոշում կայացնելու անհրաժեշտությունը՝ գեներալն ասել է, որ ԻՀՊԿ-ի գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Իրաքում հյուսիսում թաքնված հակահեղափոխական եւ անջատողական ահաբեկչական խմբավորումները ամբողջությամբ չեն զինաթափվել։