2023-ին անվտանգային եւ տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված կապիտալ ծախսերը զգալիորեն կաճեն եւ կկազմեն 507 մլրդ դրամ: Այս մասին կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի նիստում, ներկայացնելով 2023 թվականի բյուջեի նախագիծը, նշեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Դա մոտ 207 մլրդ դրամով ավելին է, քան սահմանվել էր 2022-ի բյուջեով: 2023-ին այս ցուցանիշը կհասնի ՀՆԱ 5,9 տոկոսին, այս տարվա համար սկզբնապես ծրագրված 4,5 տոկոսի դիմաց:

Զգալիորեն կավելանան անվտանգության ենթակառուցվածքներին հատկացումները: Կավելանան սոցիալական ենթակառուցվածքների, կրթական ու առողջապահական հաստատությունների կառուցման ու հիմնանորոգման աշխատանքները:

Առողջապահության ոլորտին հատկացումները 2023-ին կկազմեն 146 մլրդ դրամ, որն ավելի քան 22 տոկոսով ավելի է 2022-ի բյուջեով սկզբնապես սահմանված չափից»,-ասաց նա: