Լիբանանի խորհրդարանը հինգշաբթի նիստ է գումարել նոր նախագահի ընտրության հարցով, սակայն համաձայնության չի եկել երկրի հեռացող Միշել Աունի իրավահաջորդի հարցում՝ չնայած աննախադեպ ֆինանսական ճգնաժամին, հաղորդում է AFP-ը։  

Պատգամավորների միջեւ խորը տարաձայնություններն առաջացրել են մտավախություններ, որ Լիբանանը կարող է ամիսներ շարունակ մնալ առանց նախագահի՝ հոկտեմբերի վերջին Աունի լիազորությունների ավարտից հետո, ինչը ավելի է վնասում վարկատուների վստահությանը:

Թեկնածուներից ոչ մեկը ֆավորիտ չէ, սակայն հավակնորդների թվում են Աունի փեսան՝ ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող նախկին արտգործնախարար Ջեբրան Բասիլը, եւ վետերան քաղաքական գործիչ Սուլեյման Ֆրանժյեն։