Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 28-ին Կալիֆոռնիայի համալսարանում հանդես է եկել  «Արցախի արտաքին քաղաքականությունը և պետականաշինությունը» թեմայով դասախոսությամբ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դասախոսությունից առաջ նախարարն ընդգծել է, որ իր բոլոր արտասահմանյան այցերի ընթացքում ձգտում է հանդիպումներ ունենալ տարբեր գիտակրթական հաստատություններում՝ հաշվի առնելով նմանատիպ հանդիպումների փոխադարձ օգտակարությունը։

Հանդիպման վերջում նախարարը պատասխանել է դասախոսական և ուսանողական կազմի հարցերին, երախտագիտություն հայտնել անմիջական ու հետաքրքիր քննարկումների համար։