Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 29-ի նիտում որոշեց, որ այս տարվա սեպտեմբերի 13-ին ու դրանից հետո զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերը կհոգա պետությունը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ հուղարկավորման ծախսերի հատուց¬ման գումարը զոհված զինծառայողների ընտանիքներին վճարվում է շուրջ 30 օրվա ընթացքում, որի պարագայում զոհվածի ընտանիքների մի մասը հուղարկավորման միջոցառման կազմակերպման համար ստիպված են լինում անհրաժեշտ գումարը ձեռք բերել պարտքով` հարազատներից կամ այլ անձանցից, ինչպես նաև նշված հանգամանքը բացասաբար է անդրադառնում նաև վերջիններիս բարոյահոգեբանական վիճակի վրա:

Որոշման նախագծի համաձայն՝ նախատեսվում է, անկախ ռազմական դրություն հայտարարված լինելու հանգամանքից, որոշմամբ սահմանված 700 հազար դրամի չափով հուղարկավորման ծախսերի հատուցումը ՀՀ պաշտպա¬նության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևան¬քով զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին տրամադրել նախապես` մինչև հուղարկավորության կատարումը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: