Ռուսաստանը հստակ արտահայտում է իր դիրքորոշումն ուժային մեթոդների վերաբերյալ, քանի որ հարցերի լուծման միակ ճանապարհը քաղաքական եւ դիվանագիտական ​​ճանապարհն է այդ եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Այս մասին սեպտեմբերի 29-ին լրագրողներին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը` պատասխանելով հարցին՝ կա՞ արդյոք նպատակային հայտարարություն Ռուսաստանից եւ ՀԱՊԿ-ից ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ։

«Կարծում եմ՝ դա դիրքորոշման բավականին հստակ արտահայտում է։ Իսկ եթե դա գումարել Ռուսաստանի ձեռնարկած գործնական քայլերին, որոնց մասին միշտ հրապարակայնորեն խոսվում է, ապա կարծում եմ, որ Ռուսաստանի դիրքորոշումը, իհարկե, կարելի է քննադատել, բայց անարդար կլինի չընդունել, որ Ռուսաստանը շատ մեծ ջանքեր եւ նյութական ու քաղաքական կապիտալ է ներդնում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության կողմից»,- նշել է դեսպանը։

Կոպիրկինը հայտնել է, որՀավաքական անվտանգության խորհրդի (ՀԱՊԿ- խմբ.) որոշման նախագիծ է մշակվում, որը կոչված է առկա բոլոր սպասումները բավարարելու համար։