Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողներն են՝

փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը և շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-ասված է հաղորդագրությունում: