Արեւմուտքի երկրները փորձում են հակամարտություններ հրահրել ԱՊՀ տարածքում։ Այս մասին ԱՊՀ երկրների հետախուզության եւ անվտանգության ծառայության ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մեր աշխարհաքաղաքական հակառակորդները պատրաստ են մերկացնել բոլորին, հարվածի տակ դնել ցանկացած երկիր եւ արյունալի ջարդ  սանձազերծել։ Մեկ անգամ չէ, որ ականատես ենք եղել դրան»,-ասել է Պուտինը։

Նա նշել է, որ Արեւմուտքը փորձում է նորից բորբոքել հին հակամարտությունները՝ ստեղծելով նոր խնդիրներ եւ ճգնաժամներ։

«Միաբեւեռ հեգեմոնիան անխուսափելիորեն փլուզվում է: Սա օբյեկտիվ իրականություն է, որին Արեւմուտքը կտրականապես հրաժարվում է համակերպվել»,-ասել է Պուտինը։ Նա հորդորել է վերլուծել ԱՊՀ անդամ երկրների անվտանգության ռիսկերը եւ ուժեղացնել փոխօգնությունը։