Ռազմական գործողությունների հետեւանքով դադարեցվել են Սոթքի հանքի աշխատանքները, այնուհետեւ եւս երեք օր չի աշխատել հանքը. Այս պահին հանքն աշխատում է, բայց իր հզորության 40 տոկոսով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Վարդենիսում, հայաստանյան դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

«Աշխատակիցների անվտանգությունն ապահովված է եւ հանքը շարունակում է իր գործունեությունը: Ունենք աշխատակիցների մտավխություն, որ հանքում եւս կարող են նման բախումներ լինել, բայց այս պահի դրությամբ հանքը 40 տոկոսով աշխատում է»,-ասաց նա: