Լեհաստանը մինչեւ հաջորդ տարվա ապրիլ դադարեցրել է գորշ ածխի արգելքը տների ջեռուցման համար, որպեսզի թեթեւացնի մատակարարումների ճգնաժամը, որից տուժում է Եվրամիությունում ածխի խոշորագույն արտադրողը, հայտնում է Reuters-ը։

Լիգնիտը, որը շրջակա միջավայրը ավելի աղտոտող ածխի տեսակ է, օգտագործվում է էլեկտրաէներգիա արտադրելու համար, սակայն Լեհաստանում արդեն մի քանի տարի արգելված է օգտագործել այն տնային վառարաններում՝ օդի որակը բարելավելու համար:

Ավելի վաղ Լեհաստանը ապրիլին անհապաղ արգելք էր դրել ռուսական ածխի վրա, որն օգտագործվում էր միլիոնավոր տնային տնտեսությունների եւ փոքր քաղաքներում ջեռուցման կայանների կողմից:

Էմբարգոյի արդյունքում տեղական շուկայից հանվել է մոտ 8 մլն տոննա ածուխ, ինչը գների թռիչք եւ վառելիքի դեֆիցիտ է առաջացրել։