Դանիայի թագուհի Մարգրետը՝ Եվրոպայի միակ կառավարող թագուհին եւ աշխարհամասի ամենաերկարակյաց միապետը, իր ութ թոռներից չորսին զրկել է տիտղոսներից, գրում է The Guardian-ը:

Պաշտոնական պատճառը իր կրտսեր որդու՝ արքայազն Յոակիմի չորս երեխաներին ավելի նորմալ կյանքով ապրել թույլ տալն է, եւ դա հետեւել է Եվրոպայում իրենց միապետությունները նվազեցնելու թագավորական այլ ընտանիքների նմանատիպ քայլերին, ասել են պալատում:

53-ամյա արքայազն Յոակիմը երկու ամուսնությունից ունի չորս երեխա՝ Նիկոլասը, Ֆելիքսը, Հենրիկը եւ Աթենան, որոնք 23-10 տարեկան են:

«Թագուհու որոշումը համահունչ է նմանատիպ փոփոխություններին, որոնք վերջին տարիներին տարբեր կերպ են իրականացվել թագավորական այլ տների կողմից»,- ասվում է հայտարարության մեջ:

Արքայազն Յոակինի երկու ավագ որդիների մայրը դանիական լրատվամիջոցներին ասել է, որ ցնցված է այդ որոշումից։

«Դա տեղի ունեցավ անսպասելի։ Երեխաներն իրենց մերժված են զգում,- BT օրաթերթին ասել է կոմսուհի Ալեքսանդրան,- Նրանք չեն կարողանում հասկանալ, թե ինչու են իրենցից խլում իրենց ինքնությունը»։

Թագուհու մյուս չորս թոռները, որոնք ծնվել են 54-ամյա թագաժառանգ Ֆրեդերիկից, կպահպանեն իրենց տիտղոսները, սակայն չափահաս դառնալուց հետո միայն ապագա թագավորը՝ արքայազն Քրիստիանը, ունեցվածք կստանա, այդ որոշումը կայացվել է 2016թ.