Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ում հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, հայտնում է MK-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

Ռուսաստանի նախագահը նաեւ սկզբունքային գնահատական է տվել «Հյուսիսային հոսք» գազատարներում տեղի ունեցած դիվերսիային։

Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ դա ըստ էության «միջազգային ահաբեկչության ակտ է»։

«Ռուսաստանը այդ հարցը դնում է ՄԱԿ Անվտանգության խորհրդում հրատապ քննարկման»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահի հեռախոսաային բանակցությունների մասին։