Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4 ծրագրի շրջանակներում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հայտարարվել է Ագարակից մինչև թունելի ելք շուրջ 32կմ երկարությամբ ճանապարհի, թունելի մուտքից մինչև Քաջարան շուրջ 7կմ ճանապարհի և թունելի ու մուտքային ճանապարհների շուրջ 6կմ ճանապարհի համար հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի իրականացման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթ։ 

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ Ծառայությունները պետք է իրականացվեն տեխնիկական բնութագրի պահանջներին համապատասխան: 

Լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ հետևյալ հղումով