Սեպտեմբերի 30-ին, ժամը 08։49-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի Հոստուն թաղամասի տներից մեկին հարակից հողամասում ակտիվացել է սողանք։

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Հոստուն թաղամասի 19-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկին հարակից հողամասում մոտ 200 քմ տարածքում ակտիվացել է սողանք՝ մոտ 450 խմ հողային զանգված սահել է հարակից ձորը։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։