Գերմանիան «չափազանց լարված իրավիճակում է» էներգամատակարարման հարցում, ասել է էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը մեկ օր անց այն բանից, երբ կառավարությունը 200 միլիարդ եվրոյի «պաշտպանական վահան» է տեղադրել էներգակիրների գների կտրուկ աճիազդեցության դեմ:

«Մենք դեռեւս այս արտակարգ իրավիճակում ենք։ Եթե չխնայենք, եթե տնային տնտեսությունները չկրճատեն իրենց սպառումը, ձմռանը գազի պակասի ռիսկի կբախվենք»,- ասել է նա Deutschlandfunk ռադիոկայանին: «Մենք երկար ժամանակ չենք պատրաստվում սուբսիդավորել գազի սակագինը մինչեւ այն մակարդակ, ինչ եղել է 2021 թվականին»,- հավելել է նա։