Աշտարակի համայնքային ոստիկանները գողության վերաբերյալ հավաստի տեղեկություն էին ստացել, որն իրացրին օպերատիվորեն։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ արդյունքում Արագածոտնի մարզի Օրգով գյուղում ձերբակալվեց ու, մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխվեց Բյուրական գյուղի բնակիչ, 36-ամյա մի տղամարդ։ «Ժիգուլու» հետևի նստելատեղի տակ թաքցված էին գիշերային լուսավորության սարքեր։

Դրանց կապակցությամբ ձերբակալվածը հայտնեց, որ տեխնիկական աշխատակցի անվան տակ խաբեությամբ մտել է Պարիս Հերունու անվան աստղադիտարանի տարածք ու գողություն արել։ 36-ամյա բյուրականցին ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։