Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալներն իրացրին՝ համագործակցելով Արմավիրի բաժնի ծառայողների հետ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ արդյունքում հայտնաբերվեց ու ձերբակալվեց Լենուղի բնակավայրում ապրող 47-ամյա մի տղամարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող տարբեր քաշերով զանգվածներ և կաթուցիչ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։

Պարզվեց, որ նրան թմրամիջոցը տվել էր Սարդարապատ համայնքում բնակվող 51-ամյա մի տղամարդ, որը ևս օպերատիվ կերպով հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։