Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն անդրադարձել է Ադրբեջանի վերջին ագրեսիաներին:

«Շատ օգտակար էր այցը սեպտեմբերի 13-ի և 14-ի հարձակումներից տուժած տարածքներ։ Բազմաթիվ տներ ու քաղաքացիական ենթակառուցվածքներ են ավերվել կամ վնասվել: Հայաստանը պետք է խաղաղ ապրելու հնարավորություն ունենա: Ֆրանսիան շարունակում է աշխատել հանուն Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու», - Twitter-ում գրել է նա: