Մոսկվան տվյալներ ունի, որոնք նշում են «Հյուսիսային հոսքերի» պայթեցումների արեւմտյան հետքի մասին, ասել է ՌԴ Արտաքին հետախոզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, տեղեկացրել է «Ինտերֆաքս»-ը։

«Մենք նյութեր ունենք, որոնք նշում են ահաբեկչական ակտերի կազմակերպման եւ իրականացման արեւմտյան հետքի մասին»,- ասել է Նարիշկինը։ Նա ընդգծել է, որ արեւմտյան երկրները «գրեթե հաջորդ օրը միացել են հետաքննությանը, ահաբեկչական ակտի հեղինակների որոնմանը»։ «Ես մի փոքր կճշգրտեի այս գնահատականը։ Ըստ իս, Արեւմուտքն ամեն բան կանի, որպեսզի ծածկի միջազգային այս ահաբեկչական գործողության իսկական կատարողներին եւ կազմակերպիչներին»,- ասել է արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը։

Սեպտեմբերի 26-ի գիշերը «Հյուսիսային հոսք-2» մայրուղու ճյուղերից մեկում տեղի էր ունեցել արտահոսք։ Դա տեղի էր ունեցել Դանիայի բացառիկ տնտեսական գոտում, Բորնհոլմ կղզուց հարավ-արեւելք։ Գազի արտահոսք էր գրանցվել նաեւ «Հյուսիսային հոսք-1»-ում, Բորնհոլմ կղզուց հյուսիս-արեւելք։