ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Հյուսիսային հոսքերում» արտակարգ իրավիճակը պետական ​​ահաբեկչություն է անվանել, որը   լուրջ միջազգային հետաքննություն է պահանջում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ակնհայտ է, որ այս պետական ահաբեկչությունը պահանջում է միջազգային լուրջ հետաքննություն»,-ասել է նա։ 

«Ամբողջական տեղեկատվություն հնարավոր է միայն ուսումնասիրություն  կատարելուց հետո»,-հավելել է Պեսկովը։