Ավստրիան չի տեսել ներկրվող բնական գազի գնի վերին շեմի մասին որեւէ առաջարկ, որը կերաշխավորեր բավարար մատակարարումներ Եվրոպային: Այս մասին հայտարարել է էներգետիկայի նախարար Լեոնոր Գեւեսլերը, հայտնում է Reuters-ը։

«Ես գիտեմ, որ ԵՄ տարբեր անդամներ տարբեր տեսակետներ ունեն այս թեմայի վերաբերյալ, բայց պետք է պարզ լինի, որ Ավստրիան կախված է բնական գազի ներմուծումից, մասնավորապես՝ ռուսական գազի ներկրումից»,- ասել է նա լրագրողներին Բրյուսելում ԵՄ էներգետիկայի նախարարների հանդիպումից առաջ:

«Այս բոլոր առաջարկներում ես վստահություն չտեսա, որ մեզ գազ մատակարարող գործընկերները դեռ բավականաչափ գազ կմատակարարեն Եվրոպա, եթե մենք պատրաստ չլինենք վճարել պահանջվող գինը»: