2022-ի հոկտեմբերի 1-ին Ղազախստանի Ազգային բանկը 20000 տենգե անվանական արժեքով թղթադրամ կթողարկի, տեղեկացնում է Informburo.kz-ն։

Անցյալ տարի Ղազախստանի Կենտրոնական բանկը հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ համանման արժեքով թղթադրամ թողարկեց, որի վրա պատկերված էր առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը՝ 3 միլիոն օրինակ տպաքանակով։

Ազգային բանկի տվյալներով՝ Ազգային բանկի կողմից թողարկված հուշադրամների տեսակարար կշիռը կանխիկ շրջանառության մեջ շրջանառվող (սովորական) թղթադրամների համեմատ (շրջանառության մեջ գտնվողների մեկ տոկոսից պակաս) աննշան է:

Նշվում է, որ հուշադրամների շրջանառության ժամկետ սահմանված չէ։ Այդ թղթադրամները օրինական վճարման միջոց են եւ կհանվեն շրջանառությունից բնական կերպով մաշվելուն պես: Այդ կապակցությամբ Ղազախստանի Հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված 20000 տենգե անվանական արժեքով հուշադրամների շրջանառությունից հանում չի նախատեսվում։

Դրանք պարտավորեն ընդունել, ինչպես մյուս բոլոր հուշադրամները, բոլոր տեսակի վճարումների, բանկային գործառնությունների եւ փոխանցումների համար, հայտնել են Ազգային բանկում, փոխանցում է Tengrinews.kz-ն։