Կրեմլում մեկնարկել է ինքնահռչակ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերի՝ Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու մասին պայմանագրերի ստորագրման արարողությունը։ Պայմանագրերը կստորագրեն ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերի վարչակազմերի ղեկավարները:

Արարողությունից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծավալուն ուղերձով հանդես կգա։

Ռուսաստանին միանալու հարցով սեպտեմբերի 23-ից 27-ըինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաեւ Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերում  հանրաքվեներ անցկացվեցին։ ԿԺԴՀ-ում քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքների համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու օգտին քվեարկել է 99.23 տոկոս, ԼԺՀ-ում՝ 98.42 տոկոս, Խերսոնի մարզում՝ 87.05 տոկոս, Զապորոժիեի մարզում՝ 93.11 տոկոս։