ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժյեի եւ Խերսոնի մարզերի ղեկավարները պայմանագրեր են ստորագրել այդ մարզերի՝ Ռուսաստանին միանալու վերաբերյալ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ Կրեմլի մեծ պալատի Գեորգիեւսկի դահլիճում։ Փաստաթղթերի ստորագրումից առաջ Պուտինը ելույթ է ունեցել այդ տարածքների՝ Ռուսաստանի կազմ ընդունման մասին։

Օրեր առաջ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի եւ Խերսոնի շրջաններում հանրաքվեներ են անցկացվել Ռուսաստանի Դաշնությանը միանալու վերաբերյալ, բնակիչները ձայների մեծամասնությամբ պաշտպանել են այդ որոշումը։