ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում իր ելույթի ժամանակ Կիեւին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք Կիեւի վարչակարգին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը, բոլոր ռազմական գործողությունները, պատերազմը, որը նա սանձազերծել է դեռեւս 2014 թվականին, եւ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա ուրբաթ օրը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի կազմում չորս նոր տարածքների ընդունման արարողության ժամանակ։

Ռուսաստանի նախագահը հավելել է, որ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է բանակցությունների հարցում իր պատրաստակամության մասին։