Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն այս շաբաթ Կիեւում հանդիպել է իր ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովի հետ՝ շարունակվող հակամարտությունը քննարկելու եւ երկրի աջակցությունը վերահաստատելու համատ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով բրիտանական կառավարությանը:

«Պաշտպանության նախարարը հանդիպել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի հետ՝ ուկրաինական զինված ուժերի կողմից Պուտինի անօրինական պատերազմի ընթացքում գրավված տարածքների վերագրավումը եւ ազատագրումը քննարկելու համար»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ։

Կողմերը քննարկել են նաեւ հակամարտության հետ կապված հետագա քայլերը եւ հետագա աջակցությունը, որը կարող է տրամադրել Միացյալ Թագավորությունը, նշել են երկրի կառավարությունից։