Սպասվում է, որ Բայդենի վարչակազմը ուրբաթ կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների մասին՝ Ուկրաինայի չորս շրջանների վիճահարույց բռնակցմանն ի պատասխան, NBC News-ին ասել է Սպիտակ տան պաշտոնյան։

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն երբեք չի ճանաչի «ֆիկտիվ հանրաքվեի» արդյունքները եւ կշարունակի ռազմական եւ հումանիտար աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։

Չորեքշաբթի Բայդենի վարչակազմը հայտարարել էր Ուկրաինային անվտանգության համար լրացուցիչ 1.1 միլիարդ դոլարի օժանդակության մասին:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Կրեմլում տեղի է ունեցել ինքնահռչակ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերի՝ Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու մասին համաձայնագրերի ստորագրման պաշտոնական արարողությունը։