Ցանկացած պատերազմ դիվանագիտական ճգնաժամի արդյունք է, այս մասին Հրապարակ TV- ին տված հարցազրույցում ասել է «Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդ Երվանդ Թարվերդյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի բոլոր նախկին նախագահներն ունեցել են հնարավորություն՝ խաղաղ ճանապարհով կարգավորել Ղարաբաղյան հարցը, սակայն լուծման չեն հանգել։ Ըստ  կուսկացության ղեկավարի՝ նրանք չեն այն անձինք, ովքեր այլեւս կարող են բանակցություններ վարել Ղարաբաղյան հարցի կարգավորման համար։

«Բոլոր քաղաքական ուժերի ղեկավարները պարտավոր են հայտնել իրենց պատրաստակամությունը պետության համար այսպիսի վտանգավոր պահին և հավաքվել ու քննարկել, թե որ կետերի շուրջ կարող են լինել միասնական։ Հարեւան պետությունների, Ռուսաստանի, Միացյալ նահանգների եվրոպական երկրների հետ բանակցությունները  հանգեցրել  ճգնաժամի, ինչի արդյունքում էլ մենք բախվել ենք այս և 44-օրյա պատերազմական գործողություններին,- ասել է Թարվերդյանը։ 

Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկա փուլին՝ Թարվերդյանը նշել է, որ այսօր Ռուսաստանին ձեռնտու չէ իր դաշնակից պետության սահմաններին ունենալ ռազմական բախումներ։

Թարվերդյանը ևս մեկ անգամ հաստատել է, որ պատրաստ է իր անձնական ներգրավվածությունն ապահովել Հայաստանի համար զենք ձեռք բերելու գործընթացներին։  Երվանդ Թարվերդյանը վստահ է՝ զենք տեղափոխելու հարցում Իրանը չի խոչընդոտի. «Ավելին՝ վստահ եմ, որ եթե գրագետ բանակցություններ իրականացվեն, Իրանը պատրաստ է նաեւ մեզ զենք վաճառել»։

Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին մասնկացելու հարցին՝ Երվանդ Թարվերդյանը նշել է, որ «Միացյալ Հայաստան»-ը պատրաստվում է մասնակցել հաջորդ տարի Երեւանի ավագանու ընտրություններին։ Կուսակցության ղեկավարը վստահություն հայտնեց, որ այսօր Հայաստանում ուրեւէ քաղաքական ուժ չունի երեւանցիների մեծամասնության աջակցությունը։