ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն  օրենք է ստորագրել, որով 12,4 միլիարդ դոլար լրացուցիչ օգնություն կհատկացվի Ուկրաինային, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Նախաձեռնությունն ավելի վաղ հավանության էր արժանացել ԱՄՆ Կոնգրեսի կողմից։ «Ուրբաթ օրը՝ 2022 թվականի սեպտեմբերի 30-ին, նախագահը ստորագրել է Ուկրաինայի շարունակական եւ լրացուցիչ հատկացումների մասին ակտը, որը նախատեսում է 2023 ֆինանսական տարվա հատկացումներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Օրենսդրությունը, որը ներառում է ԱՄՆ կառավարության մի շարք ծրագրերի ժամանակավոր ֆինանսավորում, պետք է հաստատվեր Կոնգրեսի երկու պալատների կողմից մինչեւ ուրբաթ տեղական ժամանակով կեսգիշերին: Հակառակ դեպքում մի շարք դաշնային գերատեսչություններ ստիպված կլինեին դադարեցնել աշխատանքը։