ԿԺԴՀ-ն պատմության մեջ առաջին անգամ մեկ շաբաթվա ընթացքում չորս հրթիռային փորձարկում է իրականացրել։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի աշտպանության փոխնախարար Տոշիրո Ինոն։

«Էսկալացիայի նման աճը սպառնում է Ճապոնիայի, տարածաշրջանի եւ միջազգային հանրության անվտանգությանը»,-ասել է նա։

Ինոն նշել է, որ հոկտեմբերի 1-ին արձակված հրթիռներից մեկը թռել է 400 կմ, երկրորդը՝ 350։ Դրանք ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։ Նա ընդգծել է, որ ճապոնական կողմը բողոք է ներկայացրել ԿԺԴՀ-ին։