Ամերիկյան դատարանը Իրանին պարտավորեցրել է 34,8 մլն դոլար վճարել լրագրող եւ բացահայտ կառավարության քննադատ Սիամաք Փուրզանդի ընտանիքին, որն, իբր, ինքնասպան է եղել 2011 թվականին՝ Թեհրանում տնային կալանքի տակ գտնվելու ժամանակ, հաղորդում է Bloomberg-ը։

Նշվում է, որ դատավորն իր եզրակացության մեջ նշել է, որ  Իրանը պատասխանատու է պատանդ վերցնելու եւ խոշտանգումների համար։ Նշվում է, որ «Իրանն ուղղակիորեն սպանել է Փուրզանդին»։

Գործակալության տվյալներով՝ 2002 թվականին Փուրզանդը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ մասնավորապես լրտեսության եւ կոռուպցիոն գործողություններ կատարելուն դրդելու մեղադրանքով։ Նա, իբր, ինքնասպանություն է գործել 2011 թվականին տնային կալանքի տակ գտնվելու ժամանակ։