Թաիլանդի իշխանությունը չեղարկել է կորոնավիրուսի հետ կապված բոլոր սահմանափակումները եւ արտակարգ դրությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Հոկտեմբերի 1-ից թագավորություն մուտք գործողները կարիք չեն ունենա ներկայացնել պատվաստման վկայականներ կամ COVID-19-ի բացասական թեստեր։