Բուլղարիայում  հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այցին ընդառաջ:

Ակցիայի մասնակիցները պաստառներով երթ են անցկացրել եւ վանկարկում` «Ալիեւը ագրեսոր է»:

Ալիեւը նախօրեին է այցելել Բուլղարիա, այսօր նախատեսվում է գազի մատակարարման վերաբերյալ նոր համաձայնագրի կնքում: 

Բուլղարիայի հայ համայնքի զայրույթն էր առաջացրել այն, որ Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատունը ցուցահանդես է կազմակերպել, որտեղ 270-ամյա հայկական Շուշի քաղաքը ներկայացվել է որպես ադրբեջանական: