Ղազախստանում ՀԱՊԿ զորավարժությունների ընթացքում համատեղ հրամանատարաշտաբային վարժանք է տեղի ունեցել, որն ուղղված է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում հավաքական անվտանգության ապահովմանը։ Դրանք ներառում են ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2022», «Որոնում-2022», «Էշելոն-2022» զորավարժությունները:Զորավարժությունների ակտիվ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին եւ 7-ին։

«ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարությունն ու շտաբը ներգրավված են եղել համատեղ վարժանքում, որն անցկացվել է Ժամբիլի շրջանի «Մատիբուլակ» զորավարժարանում»,-հայտնել են մամուլի ծառայությունից։