Հոկտեմբերի 1-ին, ժամը 13:44-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դաշտադեմ գյուղի վերջնամասում այրվում է չոր խոտածածկույթ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։38-ին։ Այրվում է մոտ 20 հա խոտածածկույթ։