Հայաստանը պետք է «ճիշտ օգտագործի իրեն տրված խաղաղության հնարավորությունը»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մեր նշանակված հատուկ ներկայացուցիչների միջոցով մենք դրսեւորել ենք Հայաստանի հետ հարաբերությունները նոր մակարդակի վրա դնելու մեր կամքը։ Հնարավոր է՝ Պրահայի գագաթաժողովում հանդիպում լինի (ՀՀ վարչապետ Նիկոլ) Փաշինյանի հետ»,- ասել է նա։

Նշենք, որ Փաշինյանի եւ Էրդողանի հանդիպումը կարող է տեղի ունենալ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովում, որը կկայանա Պրահայում՝ հոկտեմբերի 6-ին։