Թուրքիայում մեծ իրարանցում են առաջացրել եւ տարածում գտել  ցածր բյուջե ունեցող սարսափ ֆիլմերը, որոնք անդրադառնում են կրոնական թեմաների, հայտնում է AFP լրատվականը:

Այս ոճի գրեթե 60 ֆիլմ է արտադրվել այս տարի եւ ստեղծողները դա բացատրում են Թուրքիայում հասարակության փոփոխություններով:

«Սնահավատությունը մերժելու եւ գիտությանը մոտենալու ցանկությունը սկսեց հետընթաց ապրել 1990-ականների վերջին: Իսլամական որոշ միտումներն ու պահպանողականության աճող ալիքը որոշակի դեր են խաղում դրանում», - գործակալությանը ասել է կինոգետ Գիզեմ Շիմշեք Քայան:

Առաջին նման ֆիլմը թողարկվել է 2004 թվականին, ապա 2006 թվականին էկրաններ է բարձրացել վերոնշյալ թեմայով առաջին սերիալը՝ մեծ բյուջեով:

Իսլամական ուսմունքի համաձայն՝ թուրքական սարսափ ֆիլմերը հաճախ մահվան եւ ջինների մասին են՝ ոգիներ, որոնք կարող են հայտնվել մարդու եւ կենդանու տեսքով եւ ազդել մարդկության վրա: