Հարավային Կորեայում ակտիվիստները բախվել են ոստիկանության հետ՝ Հյուսիսային Կորեայի սահմանին հակաՓհենյան քարոզչական օդապարիկներ օդ հանելու համար՝ անտեսելով դադարեցնելու վերաբերյալ կառավարության խնդրանքը, քանի որ Հյուսիսային Կորեան սպառնում է «մահացու» բռնություն կիրառել, հայտնում է AP լրատվական գործակալությունը:
Հյուսիսային Կորեայից հեռացած ակտիվիստ Պակ Սանգ-Հակը նշել է, որ իր խումբը շաբաթ երեկոյան մոտ ութ օդապարիկ է արձակել Հարավային Կորեայի սահմանամերձ Պաջու քաղաքից, սակայն ոստիկանությւոնը թույլ չի տվել թռցնել մնացած 12 օդապարիկները: Պարկն ասել է, որ ոստիկանությունը առգրավել է որոշ նյութեր եւ ոստիկանների հետ թեթեւ ծեծկռտուքի հետեւանքով բերման են ենթարկել իրեն եւ խմբի եւս երեք անդամի, ապա հարցաքննությունից հետո՝ բաց թողել:
Դեպի Հյուսիսային Կորեա թռչող օդապարիկներին ամրացված են դիմակներ, Tylenol եւ վիտամին C-ի հաբեր, ինչպես նաեւ քարոզչական նյութեր, այդ թվում՝ բրոշյուրներ, որոնք գովաբանում են Հարավային Կորեայի տնտեսական հարստությունն ու ժողովրդավարական հասարակությունը, եւ հարյուրավոր USB հաղորդիչներ՝ ԱՄՆ Կոնգրեսի անդամների խոսքը պարունակող տեսանյութերով, որոնցում դատապարտվում Մարդու Իրավունքների ոտնահարումը Հյուսիսային Կորեայում:
Փուչիկներից մեկի վրա պաստառ է եղել, որի վրա գրված է եզել. «Ողջ մարդկությունը դատապարտում է Կիմ Չեն Ընին, ով սպառնում է միջուկային հրթիռներով կանխարգելիչ հարված հասցնել Հարավային Կորեային»:
Կորեաների միջեւ թշնամանքը սրվել է այս տարի, երբ Հյուսիսային Կորեան ռեկորդային թվով բարձրացրել է հրթիռային փորձարկումները: