Հնդկաստանի հյուսիսում մարդկանցով լի վագոն քարշակող ֆերմերային տրակտորը շրջվել եւ ընկել է լճակը, ինչի հետեւանքով զոհվել է 26 մարդ, որոնց մեծ մասը կանայք եւ երեխաներ, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Ոստիկանության տեսուչ Թեժ Սվարուպ Սինքը հայտնել է, որ վագոնում եղել է մոտ 40 մարդ եւ նշել, որ մահացածների մեծ մասը խեղդվել է։ Տուժել է առնվազն 10 մարդ։, որոնց տեղափոխել են հիվանդանոց։

Վթարի պատճառները հետաքննվում են։

Վերջին երեք օրվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ մարդ տեղափոխող տրակտորը շրջվել է։