Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը փորձել է հանգստացնել իր կուսակցության անդամներին եւ հանրությանը, ասելով, որ ինքը պետք է ավելին աներ ավելի լավ «հող նախապատրաստելու» համար՝ նվազագույնի հասցնելու ֆունտ ստերլինգի պատմական ամենացածր շեմի հետեւանքով պետական փոխառությունների արժեքի կտրուկ աճի նկատմամբ շուայի արձագանքը, հայտնում է Reuters-ը:

Իշխող Պահպանողական կուսակցության տարեկան համաժողովի առաջին օրը Թրասը, ավելի մեղմ է եղել՝ փորձելով հանգստացնել հանրությանը՝ հասկացնելով, որ կհոգա նրանց մասին դժվար ձմռան ընթացքում եւ դրանից հետո:

Նա դրական է արտահայտվել տնտեսական աճի վերաբերյալ իր ծրագրի մասին, որը քննադատության է ենթարկվել ներդրողների եւ տնտեսագետների կողմից՝ միլիարդավոր ֆունտ ստերլինգ լրացուցիչ ծախսերի եւ շատ քիչ հայտնի մանրամասների համար:

«Ես աջակցում եմ ​​փաթեթին, որի մասին մենք հայտարարել ենք, եւ ես կողմ եմ այն ​​փաստին, որ մենք շուտ ենք հայտարարել դրա մասին, քանի որ պետք է գործեինք, սակայն նաեւ ընդունում եմ, որ պետք է ավելի լավ հող նախապատրաստեինք», - ասել է նա BBC-ին: