Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը կիրակի օրը նախնական հավանություն է տվել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանի հետ ծովային սահմանի սահմանազատման համաձայնագրի նախագծին, ասելով իր կաբինետին, որ առաջարկը լիովին կապահովի Իսրայելի անվտանգությունն ու առեւտրային շահերը, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Լապիդը նաեւ հայտարարել է, որ Լիբանանը պատրաստ է բնական գազ արդյունահանել Միջերկրական ծովի վիճելի հանքավայրից, եթե Իսրայելը դրանից հոնորարներ ստանա:

Լապիդը նշել է, որ Իսրայելի կողմից նախագծի հաստատումը իրավական խորհրդատվության կարիք ունի: Նախագիծը ուսումնասիրվում է նաեւ Լիբանանում։