Հոկտեմբերի 2-ին, ժամը 10։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մինսկի փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի ննջասենյակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։12-ին, մարվել՝ 11։21-ին: Ջերմահարվել է ննջասենյակից 15 քմ հատված, և այրվել գույքը՝ մասամբ։