ԱՄՆ Միչիգան ​​նահանգում մոտ 48 սմ հասակ ունեցող ընտանի կենդանին արժանացել է ամենաբարձր կենդանի ընտանի կատվի կոչմանը, հայտնում է UPI-ն։

Ֆենրիրը՝ Սավաննայի կատուն, որը պատկանում է Ֆարմինգթոն Հիլզում բնակվող Ուիլյամ Ջոն Փաուերսին, արժանացել է այդ կոչմանը՝ հաստատելով իր տպավորիչ հասակը:

Սավաննայի կատուները հիբրիդային ցեղատեսակ են, որը առաջանում է տնային կատվի աֆրիկյան սերվալի հետ զուգավորման արդյունքում:

Ըստ Փաուերսի՝ Ֆենրիրի եղբորը՝ Արկտուրուսին նախկինում նույնպես տրվել են այդ կոչումը, երբ 2016 թվականին նրան պաշտոնապես չափել են, սակայն կենդանին ավելի ուշ մահացել է տանը բռնկված հրդեհի հետեւանքով։ Արկտուրուսը մինչ այժմ կրում է պատմության մեջ ամենաբարձրահասակ ընտանի կատվի տիտղոսը։

Փաուերսի մյուս կատուն՝ Ալթեյր անունով Մեյն Կունը, Գինեսի ռեկորդակիր է՝ ընտանի կատվուների շրջանում ամենաերկար պոչն ունենալու համար: Կատվի պոչի երկարությունը 16,07 դյույմ է։