Բոսնիայի եւ Հերցեգովինայի նախագահության անդամ (սերբերի կողմից) Միլորադ Դոդիկը հայտարարել է, որ ակնկալում է իր հաղթանակը երկրի նախագահի ընտրություններում։

«Սպասում եմ, որ վերջում իմ եւ մրցակցիս միջեւ տարբերությունը կկազմի մոտ 40 հազար ձայն իմ օգտին։ Ինչը վկայում է այն մասին, որ խոսքն իմ հաղթանակի մասին է, որն անհնար կլինի գերազանցել»,- ասել է Դոդիկը։

Նա ավելացրել է, որ սպասում է նաեւ Բոսնիայի եւ Հերցեգովինայի Սերբական Հանրապետության ներկայիս նախագահ Ժելկա Ցվիյանովիչի հաղթանակին Բոսնիայի եւ Հերցեգովինայի Սերբական Հանրապետության նախագահության անդամի պաշտոնում։ «Շնորհավորում ենք Ժելկային, նա հասավ զգալի արդյունքի»,- նշել է քաղաքական գործիչը։